Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Չեխիայի ԱԳ նախարարին տեղափոխող տաքսու վարորդը ղեկին հանկարծամահ է եղել

Չեխիայի ԱԳ նախարարին տեղափոխող տաքսու վարորդը ղեկին հանկարծամահ է եղել
07.05.2020 | 22:20

Չեխիայի ԱԳ նախարար Տոմաշ Պետրիչեկին տեղափոխող տաքսու վարորդը ղեկին հանկարծամահ է եղել, ավտոմեքենան վթարի է ենթարկվել: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հինգշաբթի ուշ երեկոյան նախարարի տան ճանապարհին միջադեպի հետևանքով դիվանագետը չի տուժել: Մինչ շտապօգնության գալը նախարարը փորձել է փրկել 61-ամյա վարորդի կյանքը, սակայն դա նրան չի հաջողվել:


Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը, ըստ նախնական վարկածի՝ տաքսու վարորդը սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել:

Դիտվել է՝ 397

Մեկնաբանություններ